Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել կառավարության 2017-ի անդրանիկ նիստը: Սահակյանն անդրադարձել է 2016-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ։
2016թ-ին առաջին անգամ Հայաստանում կայացավ ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների lամաշխարհային օլիմպիադան։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում էր «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։
ՊԵԿ-ը, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ-ի առաջին համաժողովում արված հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հստակեցնում է՝ «բանանի մենաշնորհի խնդիր չկա»:
Նախորդ տարի հարկային տեսչությունների մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2015-ի համեմատ կրկնակի նվազել է: ՊԵԿ-ը 2016-ին իրականացրել է 9128 ստուգում և ուսումնասիրություն` 2015-ի 1920-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52 տոկոսով, փոխարենը` 283 տոկոսով աճել է մեկ ստուգման ակտի գումարը:
Հունվարի 21-ին բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայաստանի ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը և 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը՝ տեղեկացրել է վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։
Հայկական բնաշխարհում ցուգցվանգային ձմեռն է ծնրադրել: Արագած լեռան գագաթի եռագույն դրոշն ու Կառավարական տան ժամացույցը նույն ջերմաստիճանն են ցույց տալիս:
Մի խոսքով, ձյունեղ մառախուղն իր սարսռուն տիրակալությունն է հաստատել Արարատյան դաշտում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ զրուցում ենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին քննադատական ելույթներից մեկը նվիրված էր խորհրդային տարիներին կառուցված շենքերի ցածր սեյսմակայունությանը, որոնց պատճառով (և միայն դրա պատճառով, այս մտքին ես լիովին համաձայն եմ) Սպիտակի երկրաշարժի ժամանակ այդպիսի ավերածություններ ու այդքան մարդկային զոհեր եղան:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկություն է տարածել Անգլիական հայտնի ավտոարտադրող «Ռոլս Ռոյս» ընկերության կողմից արտասահմանյան մի շարք երկրների պետական պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ, որոնց մեջ են նաև ադրբեջանցի պաշտոնյաները, հաղորդում է azadliq.info-ն:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...